ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Խաչատուր Դադայան. Հիմա հերթը Զանգեզուրինն է

Խաչատուր Դադայան. Հիմա հերթը Զանգեզուրինն է
17.01.2021 | 16:10

Ի տարբերություն մեզ, Ադրբեջանը մեկ դարից ավելի ձևավորել է ազգային գաղափարախոսություն, այն է՝ հայատյացություն, հայաջնջում, հայկական տարածքների բռնազավթում:


Հապացույց ասվածի, մեջբերեմ մի հատված Ղարաբաղի հեղկոմի նախագահ Ասադ Կարաևի 1920 թ. հուլիսի 18-ին Գորիսի իր ազգակիցներին հղած գաղտնի նամակից:
Ըստ դրա, Ադրբեջանը 300 մլն ռուբլի է հատկացրել Ղարաբաղն ու Զանգեզուրը զավթելու համար:


Ադրբեջանցին, իհարկե, ստում է, որովհետև 100 տարվա ընթացքում չգտնվեց այն հայը, որը փողի դիմաց կծախեր հայկական հողերը:
Այդպիսի մի դավաճան փողասեր ի հայտ եկավ մեկ դար անց...
Հիմա հերթը Զանգեզուրինն է...

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 20658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ